Գեղարդ: Այրիվանք

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Հայկական միջնադարյան եկեղեցական կառույցի մի հատված է, կառուցված մանր մոխրագույն դեղին, օքրայագույն քարերից, փայտե ցածր դռան բացվածքի երկու կողքերից նեղ խորը որմնախորշեր են՝զարդարված կամարով և նեղ քարե ֆրիզով: Կառույցը ծածկված է բարձր թմբուկի վրա տեղադրված մոխրագույն վրանաձև ծածկով, զարդարված կամարաձև գոտիով, նոսր կամարաձև պատուհաններով: Ձախից՝ բարձր կցակառույցի վերևում, սյուների վրա ցածր վրանաձև զանգակատուն է: Ձախ կողմից բարակ ծառ է՝ մանր զմրուխտե կանաչ սաղարթով, աջից ցածր կանաչ, շագանակագույն ծաղկած թուփ է, որը թողնում է մոխրագույն, երկնագույն ստվերներ: Ձախից վերևում կապույտ երկինք է մոխրագույն, շագանակագույն ամպերով: Հեղինակ՝  Տորոպով Սերգեյ Ալեքսանդրովիչ 1882-1964 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1951 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-181