Գեղանկար

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Պատմական Բնօրինակի անվանում՝  Փարիզ «Հայկական եկեղեցին» Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Նկարի կենտրոնում առաջին պլանում Փարիզի հայկական եկեղեցին է, որի բոլոր զարդաքանդակները պատկերված են ամենայն մանրամասնությամբ: Եկեղեցու տանիքը և գմբեթը կապտագույն են, սրածայր գմբեթը պսակվում է փոքր ոսկեգույն գնդով և խաչով: Մուտքի հատվածի երկու հսկա մոխրագույն սյուները կամարով են ավարտվում: Կամարից վեր ավելի նեղ սյուներով ու կամարներով հատված կա, որի աջ և ձախ կողմերում կլոր զարդանախշ է արված: Եկեղեցու բակը փողոցից առանձնացված է սև մետաղական պարսպով: Մուտքից աջ վեց մարդկանց ֆիգուր է պատկերված, ձախ կողմում էլ` 5 ֆիգուր, իսկ մուտքի դիմաց վերարկուներով ու գլխարկներով` 4 ֆիգուր թիկունքից: Նկարում արևային պայծառ օր է պատկերված` կապույտ երկնքով: Նկարն աջ կողմում շրջանակից պոկված է: Նկարը դարձ երեսից շրջանակին փոքր թղթիկներով է սոսնձված Հեղինակ՝  Լևոն Հակոբյան Նյութը՝  թուղթ, ջրաներկ ստվարաթուղթ Չափս՝  37 x 50 սմ, շրջանակով` 50 x 65 սմ Ստեղծման/Արտադրման վայրը՝  անհայտ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  անհայտ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 130 Բաժնեհաշվառանիշ՝  Կ I-1/1