Բուխարա: Կիշլակ (“Թուրքմենիստան” շարքից)

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Ունիկալ գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  ՊՏՊ-ում պահվող 1923թ. նույնանուն ավտոլիտոգրաֆիայի համար կատարված նախապատրաստական նկար: Առջևի պլանին կիսադեմով և առջևից պատկերված երկու կանանց մեծ ուղղանկյուն հարթակին նստած ֆիգուրներ են: Նրանք հագին ունեն լայն հագուստներ, գլխաշորեր, կողքին՝ անորոշ առարկա: Խորքում տներ են՝ տափակ ծածկերով, կամարներով, սակավ, նեղ պատուհաններով, որոնք արևելյան ոճի են: Աջից՝ կամարաձև դռնով տան մոտ, բարձր կլոր կատարով ծառին կապված է կանգնած էշ: Նույնանման ծառեր, բայց ավելի մեծ պատկերված են աջից և հեռվի պլանի կենտրոնում՝ զբաղեցնելով տների միջև ողջ ազատ տարածությունը: Հեղինակ՝  Կուզնեցով Պավել Վարֆոլոմեևիչ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1923 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-100