Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Ունիկալ գրաֆիկա
Տեսակ/ժանր՝
Դիմանկար
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Հազիվ ընդգծված ընդհանարացված մոխրագույն, դեղնականաչավուն բնանկարի և մոխրասպիտակ հողի վրա և բարձր մոխրագույն, երկնագույն, դեղին երանգներով արված է կակտուսի մոխրագույն ստվերում ցածլիկ, բարակաբուն արմավենու ձախ կողմից, խոշոր պլանով մինչև ծնկները, մերկ, սևամորթ ¾ շրջադարձով, ծալված ձեռքերով տղայի ֆիգուր է: Նրա գանգրահեր սև մազերը ծածկում են նրա ճակատը: Մանր մոխրագույն, օքրայագույն ստվերներով նկարված են թեթևակի կլորավուն դեմքի օվալը, աչքերը, քիթը և ուռուցիկ շուրթերը, մարմնի ձիգ մկանները: Կատարման տեխնիկան սահուն է և ընդհանրացված:
Հեղինակ՝ Պետրով- Վոդկին Կուզմա Սերգեյևիչ 1878-1939Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 1907Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԱ ԿՊ -138