Բնանկար: Օխոտինո: Էտյուդ:

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է գորշ, երկնագույն, հանդարտ գետ: Զառիկող ափին՝ աջից, կանաչով բուսած գլաքարերին, կիսապառկած տղամարդկանց երկու ֆիգուր կա: Աջ տղամարդը՝ կիսադեմ պատկերված, դեմքով դեպի դիտողն է ուղղված, ձախ ձեռքով հենված է հողին, ավելի մուգ հագուստով է, իսկ ձախ կողմի տղամարդը ¾ դարձվածքով է, պատկերված է թիկունքից, հագին ունի մուգ շագանակագույն բաճկոն ու շալվար: Նրանց կողքին անորոշ, գորշ սպիտակ գույնի առարկա է: Նրանց հետևում՝ ջրի բերանին, երիտասարդ ծառեր են՝ թեքված, բարակ բներով, մերկ ճյուղերով: Հեռավոր ափին շեկ ու շագանակագույն ճահճուտ մարգագետինն է: Աջից՝ սակավ թփուտն է ու լճակը, լայն ամայի բլրակը խունացած խոտով: Կան նաև խիտ կանաչ ծառեր, որոնք իրենց կատարներով թաքցնում են հորիզոնը: Սպիտակավուն երկինքը սպիտակ-յասամանագույն է՝ վարդագույն շերտավոր ամպերով: Հեղինակ՝  Կորովին Կոնստանտին Ալեքսեևիչ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1918 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-8