Բնանկար: Լճակ անտառում

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Մոխրագույն, կանաչ անտառային բացատի կենտրոնում փոքր երակավուն լճակ է, մոխրագույն, կանաչ հարթության մեջ արտացոլվում է մոխրագույն, սպիտակ դեղին ամպամած երկինքը: Առաջին պլանում ձախից և ամբողջ հետևի պլանում հաստաբուն եղևնիներ են, մոխրագույն, կանաչ խիտ գագաթներով ծառեր, ձախից ցածրոտ մոխրագույն, շագանակագույն թուփ է: Ընդհանրացված գեղանկար է, անորոշ ուրվագծերով: Հեղինակ՝  Ֆոնվիզին Արթուր Վլադիմիրովիչ 1882-1973 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-199