Բնանկար: Լեռներ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Շրջանակի ստորին հատվածում՝ նկարի առաջին պլանում պատկերված են բարակ բուներով, մանր ծառերի կանաչա-դարչնագույն տերևային մասը, որի հետևից գալիս է լայն կանաչ բլուրը՝ նշմարվող հետքերով: Դեպի խորք գնում է մոխրա-մանուշակագույն-կանաչ մարգագետինը բարակ և սուղ քանակի ծառերով, որոնք կորչում են հորիզոնի կապտա-ծխագույն մշուշում: Հորիզոնում վեր են խոյանում սրածայր սարերի գագաթները՝ ծածկված պայծառ մաքուր ձյունով և լայն գորշ-վարդագույն ստվերներով: Նրանց վերևում բարձր կապտա-սպիտակավուն երկինքն է՝ սպիտակ կուտակ ամպերով կենտրոնում և առաջ եկած մասում: Հեղինակ՝  Գևորգ Զաքարի Բաշինջաղյան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1917 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-58