Բակ:Բնանկար կովով:

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է լայն, խոտածածկ բակ: Առաջին պլանին՝ ձախից, գերաններով շարված ջրհորն է՝ ճաղավոր անիվով՝ հզոր, փարթամ կատարով ծառի մոտ: Գերանների կտրվածքին դրված է կանաչ ջրով լցված դույլը, իսկ ավելի աջ՝ կիսադեմով նստած սևահեր, մեծ քթով, բոբիկ տղայի ֆիգուրն է՝ գորշ դարչնագույն տաբատով, բաց վերնաշապիկով, իսկ նրա կողքին մյուս տղան է՝ սև շալվարով, բաց կապույտ վերնաշապիկով, որ մատնացույց է անում դեպի իրենց եկող կնոջը՝ դույլը ձեռքին, մուգ ծաղկավոր գլխաշորով, լայն կարմիր-վարդագույն կիսաշրջազգեստով, գորշ շապիկով ու գոգնոցով: Սրանց հետևում կա տուն՝ կլոր կտուրով, մեծ պատուհանով, կիսաբաց բարձր դռնով, բաց մութ գոմով, որի շեմից անցնում է խոշոր, շեկ, սպիտակ կետերով կովը: Վերևում՝ ձախից, ծառի կատարի արանքներում երևում է երկինքը՝ սպիտակ ամպերով: Հեղինակ՝  Գրիգորև Բորիս Դմիտրիևիչ 1886-1939 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1910-1919 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ժ- 61 ԿԱ ԿՊ-70