Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Ունիկալ գրաֆիկա
Տեսակ/ժանր՝
Դիմանկար
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Նկարը պատկերում է երիտասարդ, սլացիկ, սևահեր աղջկա, ով նստած է մեջքով, սակայն գլուխը թեքել է դեպի դիտողը: Նրա երեսը ¾ դարձվածքով է, հագին ունի կեղտոտ սպիտակ, կաթնագույնին մոտ գույնի պարուհու զգեստ՝ պատկերված ընդհանրական գծերով: Ուսերը մերկ են ու թուխ, պարանոցը մերկ է ու բարակ, գեղեցիկ, երկար: Երեսը շրջանակված է ծոծրակին հանգույցով հավաքված և ուղիղ սանրված մազերով: Դիմագծերը կլոր են, մանրամասն արված, օվալաձև: Ճակատը պարզ է, բարձր, փափլիկ այտը թեթևակի վարդագունած է, քիթը կճատ է ու փոքրիկ, հոնքերը սև են ու ուղիղ, աչքերը մեծ են ու նշաձև, շուրթերը փափլիկ են, ալ գույնի, իսկ կզակը նրբիկ է ու կլորավուն: Նկարն ունի չեզոք սպիտակ ֆոն:
Հեղինակ՝ Սերեբրյակովա Զինաիդա ԵվգենևնաՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԱ ԿՊ-159