Բալերինա

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Ունիկալ գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Նկարը պատկերում է երիտասարդ, սլացիկ, սևահեր աղջկա, ով նստած է մեջքով, սակայն գլուխը թեքել է դեպի դիտողը: Նրա երեսը ¾ դարձվածքով է, հագին ունի կեղտոտ սպիտակ, կաթնագույնին մոտ գույնի պարուհու զգեստ՝ պատկերված ընդհանրական գծերով: Ուսերը մերկ են ու թուխ, պարանոցը մերկ է ու բարակ, գեղեցիկ, երկար: Երեսը շրջանակված է ծոծրակին հանգույցով հավաքված և ուղիղ սանրված մազերով: Դիմագծերը կլոր են, մանրամասն արված, օվալաձև: Ճակատը պարզ է, բարձր, փափլիկ այտը թեթևակի վարդագունած է, քիթը կճատ է ու փոքրիկ, հոնքերը սև են ու ուղիղ, աչքերը մեծ են ու նշաձև, շուրթերը փափլիկ են, ալ գույնի, իսկ կզակը նրբիկ է ու կլորավուն: Նկարն ունի չեզոք սպիտակ ֆոն: Հեղինակ՝  Սերեբրյակովա Զինաիդա Եվգենևնա Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-159