Ափսե (երեք առարկաներից բաղկացած կոմպլեկտից)

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Սեղանի սպասք Տեսակ/ժանր՝  Ափսե Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Խոշոր պլանով, ամբողջ դաշտով, պատկերված է կոմպոզիցիա երկու նստած ֆիգուրներից, պայմանականորեն սպիտակ, երկնագույն ֆոնի վրա: Դեղնականաչ գույնի խոտի վրա բարակ, մանր սաղարթով, սուր շագանակագույն ճյուղերով ծառերի միջև պատկերված են երկու նստած ֆիգուր: Ձախից երիտասարդ տղամարդ է՝ բարդ շրջադարձով դարչնագույն, դեղին, օքրայագույն կարճ տաբատով սպիտակ կիսագուլպաների վրայից, ցածր կոշիկներով, մանուշակագույն, վարդագույն, բաց մանուշակագույն կոմզոլով սպիտակ ,,, ով օձիքով, մանժետով, ձախ ուսի մոտ պահում է ծաղիկ և կողքին դրել է կոր գավազան, և դեզնականաչավուն լայնեզր գլխարկով, մազերը կարճ շագանակագույն, բաց մանուշակագույն վարգագույն այտերով դեմքով և կողքից նստած երիտասարդ կնոջ լայն վառ երկնագույն շրջազգեստով, կարմիր, շագանակագույն ներքնազգեստ կորսետով և բարակ, սպիտակ շապիկով, բարձր հավաքած վարսահարդարմամբ, շագանակագույն երանգի: Կնոջը ձախ արմունկով հենվել է ծաղիկներով լի զամբյուղի բռնակին, իսկ աջով պահում է նմանատիպ ծաղիկներ: Նրա ոտքերի մոտ դրված են երեք գլաքար տարբեր չափսերի, դեղնականաչավուն, շագանակագույն երանգի: Արտադրողի անվանումը՝  Կուզնեցովների գործարան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռուսաստան, Դուլյովո Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1850-1899 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-353