Ավ.Իսահակյանը և Հովհ.Հովհաննիսյանը

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Կենցաղային Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Բաց պատշգամբում Ավ.Իսահակյանը ևՀովհ.Հովհաննիսյանն են: Երիտասարդ Իսահակյանը կարդում է հավանաբար իր բանաստեղծություններից մեկը, որ գրված է ձեռքին բռնած թղթի վրա: Սեղանի մոտ նստած՝Հովհաննիսյանը լսում է նրան: Առաջին պլանը լուծված է մուգ գունաշարով: Երկրորդ պլանում բացվում է գեղեցիկ գարնանային տեսարան՝ լուծված խորենյանական զարթոնքի շնչով:Աշխատանքը թեև վավերագրական բնույթի է, սակայն գրավիչ է նկարչի՝ երկրորդ պլանի բնանկարչական թեթև, փոք-ինչ հեքիաթային գունաշարի զվարթությամբ: Ունի գեղարվեստական նշանակություն: Հեղինակ՝  Վահան Խորենյան /1928-2004/ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1963 Նյութը՝  կտավ, յուղաներկ Չափս՝  89x69 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 10112