Անտառում

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Կանաչ բացատի կենտրոնում թեթև կանաչ տերևներով բարակ կեչիների միջև ձեռքերի վրա հենված, որովայնի վրա պառկած երիտասարդ կնոջ ֆիգուր է: Փարթամ գորշ սպիտակ պարանոցը և ուսերը բացված են, զարդարված ժանյակներով ու վարդակապերով: Գլուխը, պատված մուգ շագանակագույն, բարձր սանրված մազերով, դրված է ձեռքերի միացված բազուկներին: Դեմքը պարզ ու բարձր ճակատով է, մեծ երկնագույն աչքերով, փոքր, փափլիկ բերանով, ուղղված է դեպի հանդիսատեսը: Աջից՝ ծառի բնի հետևում, զուգըկներոջ՝ հասակով մեկ և կիսադեմով կանգնած ֆիգուրն է՝ մատը շուրթերին մոտեցրած, բաց դարչնագույն կամզոլով, բաց երկնագույն վերնաշապիկով, կարճ շալվարով, գուլպաներով, գորշ սպիտակ կեղծամով: Հեղինակ՝  Սոմով Կոնստանտին Անդրեևիչ 1869-1939 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-168