Ա.Յ. Աբրահամյանի դիմնանկարը

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Խոշոր պլանով մոխրագույն, կանաչ, շագանակագույն ֆոնի վրա՝ պատի մոտ, մինչև գոտկատեղ տղամարդու նստած ֆիգուր է, վերջինս աջ արմունկով հենվել է մուգ շագանակագույն սեղանին, իսկ երկար, բարակ ձեռքի մատերը միացված են կրծքի մոտ: Մուգ երանգի, դեպի հետ սանրված մազերը բացում են ճակատը, խիտ, ցածր, սև հոնքերի տակ երևում են մեծ շագանակագույն աչքերը, խոշոր կոր քիթը, որից նեղ, խիտ ընչացքի շերտով ծածկված բերանի մոտ իջնում են կնճիռներ: Թուխ այտերից և երկարավուն կզակից լայն, բաց կանաչ ստվերներ են ընկնում: Ձախից երևում է մուգ շագանակագույն աթոռը, աջից՝ սեղանի վրա բացված գիրքը (?) և մի քանի ուղղահայաց, մի շարքով դրված, մուգ կանաչաշագանակագույն կազմով գրքեր: Հեղինակ՝  Ռուբան Իգոր Պավլովիչ 1912 -1996 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1943 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-144