Այստեղ մենք ապրում էինք. Ջաջուռ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Նկարում պատկերված է լայն գյուղական բակ՝ մեկ հարկ ունեցող տնակով և խորքում գտնվող բարձր ծառերով: Դրանց հետևից բացվում են զառիկող սարեր՝ պարուրված կապույտ և կարմիր խորը ստվերներով, իսկ կատարները՝ սպիտակ, ձյունածածկ: Երկինքը արտահայտված է կապտականաչավուն լայն շերտի միջոցով: Ձախ կողմի ներքևի անկյունում, կենտրոնում և մի փոքր աջ ընկած հատվածում կա մարդկային չորս ֆիգուր՝ նկարված մուգ կապույտ հոծ ուրվագծով: Նկարման ոճը լայն է, հարթ, ազատորեն դրված են վրձնահարվածները, դոմինանտում են կարմիր, կապույտ, կանաչ, վարդա-մանուշակագույնի երանգները: Հեղինակ՝  Ավետիսյան Մինաս Կարապետի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1962 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ- 37