Ա.Յ.Աբրահամյանի դիմանակարը

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Ունիկալ գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Չեզոք սպիտակ ֆոնի վրա տղամարդու դիմային մինչև գոտկատեղ ֆիգուր է՝ բարակ երկար մատներով ձեռքերը ծալած և կրծքին սեղմած: Հագին լայն օձիքով, երակարթևք սվիտեր է, բաց գույնի շապիկ և մուգ փողկապ: Դեմքը երկարվուն օվալով է, բարձր ջինջ ճակատով, ցածր, կարճ, թավ, մուգ հոնքերով, փոքր նշաձև մուգ աչքերով, երակարվուն քթով, որից դեպի ոչ լայն բողերով շուրթերը իջնում են խորը կնճիռների ծալքերը: Ճակատին, ձախ այտին և կզակին թեթև կնճիռներ են՝ նկարված փափուկ, թեթև շտրիխներով: Ձախ քունքին նեղ, թեթև ստվեր է ընկնում: Մազերը քունքի և ծոծորակին նկարված են փափուկ, թույլ, կարճ շտրիխներով: Մանրամասների մանրակրկիտ մշակում: Հեղինակ՝  Խաչատրյան Ռուդոլֆ Լորիսի 1937-2007 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1975 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ 204