Ամառանոց

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Առջևի պլանին պատկերված են երկու երիտասարդ ծառեր սակավաթիվ տերևներով: Աջից փխրուն, մերկ ու ծուռ բներով, չոր, սուր ճյուղերով ծառերի ոչ մեծ խումբն է: Դրանից հետո հաջորդում է բարձր երկկողմանի տանիքովև դուրս եկած փորաքրազարդ բազրիքներով, լայն եռակի պատուհանով պատշգամբ-սանդղավանդակով շենքի ֆասադը և կողային պատի մի հատվածը: Նույնանման բազրիքով է պատված առաջին հարկի մեծ հրապարակը՝ պատշգամբի տակ: Հետևի պլանին կա սև, մուգ դարչնագույն բլրակ, որի հետևում երկրորդ տունն է՝ փոքր չափերի: Տների և ծառերի արանքներում երևում է բաց կապտավուն երկինքը՝ գորշ, սպիտակ, մանուշակագույն կուտակ ամպերով: Քսվածքը լայն է ու ընդհանրական: Հեղինակ՝  Կրավչենկո Ալեքսեյ Իլյիչ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1920 (?) Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-4