Աղջիկը ծաղիկներով

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Վերևում անորոշ, մոխրագույն, կանաչ, մանուշակագույն երկնագույն և ներքևում՝ շերտավոր կարմիր, կանաչակապտավուն, դեղնաշագանակագույն ֆոնին երիտասարդ կնոջ ֆիգուր է ֆրոնտալ դիրքով, երկարափեշ, շերտավոր դեղնականաչավուն, կապտակարմիր, երկնագույն, զգեստով, նստած է ցածր գծավոր կապտականաչ, կարմիր, շագանակագույն նստարանին, ձեռքերը խաչված ամուր սեղմած ծնկներին: Դիմագծերը արված են պրիմիտիվ, ընդհանրացված, նկարված են սպիտակ, երկնագույն, կապույտ, շագանակագույն, կարմիր գունաբծերով և շտրիխներով: Գլխին բարձր ըմպանակաձև գլխարկ է ( դեղին, կանաչ զամբյուղ, կանգնեցված հարթ դեղին, կանաչ, կապույտ հարթ գլխարկի վրա?) մեծ ծաղկեփնջով, նկարված կարմիր, կապույտ, մոխրագույն, օքրայագույն գունաբծերով: Նրա գլխավերևում կարմիր, մոխրագույն, օքրայագույն գունաբիծ է (արև?): Հեղինակ՝  Տիշլեր Ալեքսանդր Գրիգորևիչ 1898-1980 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-182